Թուրքիան խզել է հարաբերությունները Իսրայելի հետ
Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության կառավարություն, խզել ենք հարաբերությունները Իսրայելի հետ»,- նշել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Անկարան այս պահին ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագայում համագործակցությունը զարգացնելու համար։