Դեպի Հայաստան 36 ժամով դադարեցվել է բնական գազի մատակարարումը
Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների` ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։