«Սիրելի քաղաքացիներ, ԱԺ-ում մանդատները պահում ենք միայն նրա համար, որ ճիշտ պահին անհրաժեշտ ձայներով կարողանանք մի փուլով հեռացնել Նիկոլին». Աննա Մկրտչյան
ՀՀԿ փոխնխագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումներին։
ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ պատգամավորի՝ այդ լսումները հետևյալի մասին են.
«Նիկոլն այս ամբողջ ընթացքում ՀՀ իրավական համակարգն այնպես է ջարդել ու ճկել՝ այն տրամաբանությամբ, որ առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու, հնարավորություն կունենա նկարելու բոլոր այն արդյունքները, որոնք իրեն պետք կգան։
Օրինակ, 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իր ցանկալի արդյունքը նկարելու համար անհրաժեշտ եղավ ստի, կեղծիքի ու մանիպուլյացիայի մի մեծ դոզա, որն ուղղակի հայ հասարակությանն ամբողջությամբ պիտի մոլորեցներ և հնարավորություն չտար իրականությունը տարանջատելու։
2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունները դրանք վախի, չագուճի տրամաբանության մեջ անցան։ Հիմա ինչ-որ նոր բան է, չէ՞, պետք մտածել։ Նոր բան, որ իրենց ՔՊ-ական Վահանգն Հովակիմյանը, որը ներկայացվում է՝ որպես լվացված, մաքուր ու այլևս որպես անկախ ինչ-որ մարմնի մարդ, առաջ տանի։ Դրա համար պետք է մի Ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլի ցանկությամբ, Նիկոլի համար ընտրական պրոցեսը կազմակերպելու հարմարավետությամբ»,- նշեց Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա՝ ուզում են այնպես անել, որ այն կառույցները, որոնք Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպում են այդ ընտրությունները՝ Ոստիկանությունը և հեղինակազրկված ԱԱԾ-ն, խնդիրների առաջ չկանգնեն Ընտրական օրենսգրքի տեսանկյունից։
«Սրանց հետ մեր խմբակցությունը շարունակում է որևէ քննարկում չունենալ, որովհետև երբ մեր պետությունը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, և սա չափազանցություն չէ, երբ ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարված են այն աստիճան, որ էլ ի՜նչ դատախազ ու դատավոր, այլևս տարանջատում չկա դատախազի ու դատարանի, ուղղակի դատախազի գրածն ամրագրում է դատարանը»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտեց՝ պայքարը շատ դժվարանում է, քանի որ երբ 2021 թվականին խորհրդարան էին գալիս, բոլորովին չէին մտածում, որ մինչև 2024 թվականը պետք է հանդուրժեն Նիկոլ Փաշինյանին։
«Երկում ամենաթողությունն ու բարդակը, որը սարքել է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, դժվարացնում է իրեն վռնդելու ճանապարհը։ Ընդդիմությունը շատ անելիքներ ունի, ևս մեկ անգամ մեր քաղաքացիներին ասում եմ, որ ԱԺ-ում մեր մանդատները պահպանում ենք մեկ բանի համար, որ հնարավորության առկայության դեպքում և այն պահին, երբ ճիշտ պահը կհասունանա, ունենալ այն անհրաժեշտ երաշխավորված ձայները, որը պետք է հեշտացնի մեկ փուլով Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում