Բաժիններ՝

Ձորն ընկած մեքենայի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Ապրիլի 18-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ ավտոմեքենա է ընկել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը և ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21015» մակնիշի 17 ՕԼ 277 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ֆ. Գրիգորյան՝ ծնվ.1991 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել պատին և շրջվել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ֆ.Գրիգորյանին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս