Թուրքիայում տարեկան գնաճը կկազմի շուրջ 50%
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն» (TÜİK) տվյալներ է հրապարակել հոկտեմբերին գրանցված գնաճի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը
Ըստ այդմ՝ հոկտեմբերին «Սպառողական գների ինդեքսը» (TÜFE) նախորդ ամսվա՝ սեպտեմբերի համեմատ աճել է 2.88 տոկոսով:
Հաշվարկվել է նաև դեկտեմբերին սպասվող ինդեքսը, որի համաձայն էլ՝ ինդեքսի տարեկան ընդհանուր աճը կազմելու է 39.77 տոկոս, իսկ տարեկան գնաճը հասնելու է 48.58 տոկոսի: