![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ
![](https://168.am/wp-content/uploads/2024/11/imgonline-com-ua-Resize-90RBvhjFNnz.jpg)
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն ասել է, որ մի շարք արտաքին ուժեր փորձում են «օգտագործել» Հայաստանը՝ տարածաշրջանում սպառնալիքներ ստեղծելու համար։
«Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժի կենտրոն, կարող է Հայաստանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված միջազգային իրավունքի վրա», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ուսուբովի խոսքով՝ Ադրբեջանն ի վիճակի է կասեցնել ցանկացած ճնշում, այդ թվում՝ «ռևանշիստական գործողությունները»:
«Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է, եթե Հայաստանը հրաժարվի արտաքին ազդեցությունից և իր ժողովրդի շահերից բխող որոշումներ կայացնի», – ասել է նա։