Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչը Ռուբեն Ամորիմն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչը պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմն է: Վերջինս մինչ այս աշխատում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ում:

39-ամյա մասնագետը «կարմիր սատանաների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2027 թվականը: Պորտուգալացին անգլիական ակումբին կմիանա նոյեմբերի 11-ին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930