BRICS-ի X հարթակում տեղադրվել է Թուրքիայի հակաօդային պաշտպանական համակարգը գովազդող տեսանյութ

2024թ. հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած BRICS-ի գագաթնաժողովին մասնակցել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից հիմնադրված կազմակերպությունը, որին ավելի ուշ միացավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը փորձում է ընդլայնել իր աշխարհագրությունը վերջին տարիներին։ ԲՐԻՔՍ-ի անդամ դարձան նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Անդամակցության հայտ է ներկայացրել ևս 34 պետություն։

Թուրքիայի անդամակցությանը դեմ է արտահայտվել Հնդկաստանը՝ պատճառաբանելով իր դիրքորոշումը Թուրքիայի՝ Պակիստանի հետ ունեցած սերտ հարաբերություններով։

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ BRICS-ի պաշտոնական X հարթակում տարածվել է թուրքական հակաօդային պաշտպանական համակարգի վերաբերյալ տեսանյութ, որտեղ ներկայացվել են տվյալ ասպարեզում թուրքական բանակի զինատեսակները։ Տեսանյութն ավելի շատ գովազդային հոլովակ է հիշեցնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930