Բաժիններ՝

ՀՕՊ-ը 17 դրոն է խոցել Ռուսաստանի 4 մարզերում․ ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանության միջոցները 17 դրոն են ոչնչացրել Ռուսաստանի 4 մարզերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու` Կիևի ռեժիմի փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են տասնյոթ ուկրաինական ԱԹՍ. ութ ԱԹՍ Բրյանսկի մարզի տարածքում, չորսը՝ Բելգորոդի տարածքում, երեքը՝ Կուրսկի տարածքում և երկուսը ՝ Օրյոլի մարզի տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս