Բաժիններ՝

ԵՄ-ն և Չինաստանը քննարկում են էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքերի այլընտրանքային տարբերակները

Եվրամիությունը և Չինաստանը, Չինաստանից էլեկտրական ավտոմեքենաների համար պատժիչ տուրքերի ուժի մեջ մտնելու նախօրեին, մտադիր են շարունակել բանակցությունները՝ փոխադարձ ընդունելի այլընտրանք փնտրելու համար։ Բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում, առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի և Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոյի տեսահամաժողովից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Ինչպես հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը, երկու կողմերն էլ հաստատել են իրենց շահագրգռվածությունը փոխընդունելի լուծման նկատմամբ, որը հնարավորություն կտա պահպանել ինչպես եվրոպական շուկայում խաղի ընդհանուր կանոնները, այնպես էլ Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջները։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի և Չինաստանի դիրքորոշումների միջև զգալի տարբերություններ են մնում՝ հիմնված բանակցությունների ութ փուլերի արդյունքների վրա։

Դոմբրովսկիսը հատկապես կտրուկ քննադատել է Եվրամիությունից ներկրվող կոնյակի, խոզի մսի և կաթի վերաբերյալ չինական ստուգումների արդյունքները։

Եվրահանձնակատարը Պեկինի եզրակացություններն անհիմն է անվանել։ Չինաստանը չինական էլեկտրական ավտոմեքենաների համար պատժիչ մաքսատուրքեր սահմանելու Եվրամիության մտադրության ֆոնին սպառնացել է ԵՄ-ի արտադրանքի համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս