Վրաստանը չի պատրաստվում վերացնել «Օկուպացված տարածքների մասին» օրենքը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հերքել է մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, որ վերացվելու է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը. «Ես կտրականապես հերքում եմ այդ տեղեկատվությունը, ոչ մի վերացում, իսկ դյուրացում՝ խնդրեմ»:
Ներկայումս վրացական օրենսդրությամբ նախատեսված էր քրեական պատասխանատվություն «Օկուպացված տարածքների մասին» խախտման համար: Վրաստանի քրեական օրենսգրքի 322.1 հոդվածով նախատեսվում է օկուպացված տարածքներ ապօրինի այցելելու համար տուգանք՝ նվազագույնը 2000 լարի (մոտ 1200 դոլար) կամ էլ 2-4 տարվա ազատազրկում:
Վրաստանի կառավարությունը փետրվարի վերջին դյուրացնող ուղղումներ էր կատարել այդ օրենքում: