Բաժիններ՝

Միջազգային քրեական դատարանը Մոնղոլիայի դեմ միջոցներ կձեռնարկի՝ ՌԴ նախագահին ձերբակալելուց հրաժարվելու պատճառով

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հինգշաբթի մեղադրել է անդամ երկրին՝ Մոնղոլիային, որ անցյալ ամիս այնտեղ այցով ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի ձերբակալել և գործն ուղարկել լսումների՝ հետագա միջոցառումներ ձեռնարկելու համար, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի սկզբին այցելել է Ուլան Բատոր՝ չնայած Հաագայի դատարանի կողմից 2022 թվականին նրա զորքերի երկիր ներխուժելուց հետո ուկրաինացի երեխաների ենթադրյալ անօրինական արտաքսմանը վերաբերող կալանավորման հրամանագրին:

«Միջազգային քրեական դատարանը հանգել է եզրակացության, որ չկալանավորելով պարոն Պուտինին իր տարածքում գտնվելու ժամանակ և նրան դատարանին չհանձնելով՝ Մոնղոլիան չի կատարել Դատարանի համագործակցության խնդրանքը»,-ասված է ՄՔԴ հայտարարության մեջ:

Հռոմի կանոնադրությունը՝ դատարանի հիմնարար պայմանագիրը, որը ստորագրել են բոլոր անդամ երկրները, երկրներին պարտավորեցնում է ձերբակալել հետախուզվող կասկածյալներին։

«Մասնակից պետությունները և նրանք, ովքեր ընդունում են Դատարանի իրավազորությունը, պարտավոր են ձերբակալել և տեղափոխել ՄՔԴ-ի հրամանագրին ենթակա անձանց՝ անկախ նրանց պաշտոնական կարգավիճակից կամ քաղաքացիությունից: «Հաշվի առնելով Դատարանի հետ համագործակցելուց Մոնղոլիայի մերժման լրջությունը, պալատը անհրաժեշտ համարեց հարցը փոխանցել Մասնակից պետությունների ասամբլեային»,- հայտարարել են դատավորները՝ հղում անելով ՄՔԴ-ի վերահսկիչ մարմնին:

Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու հրամանագիր է արձակել 2023 թվականի մարտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս