Բաժիններ՝

Պուտինը ափսոսանք է հայտնել Ուկրաինայում հակամարտության կապակցությամբ

Ռուսաստանը ցավում է աշխարհի բոլոր զինված հակամարտությունների համար, այդ թվում՝ ուկրաինական: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Աութրիչ» / «ԲՐԻԿՍ պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, ցավոք սրտի, մոլորակի վրա բազմաթիվ զինված հակամարտություններ կան։ Եվ նույն բանը տեղի է ունենում այստեղ՝ մեր սահմաններում։ Ես մեծ ափսոսանքով եմ ասում»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ելույթից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս