Ռազմարդյունաբերության կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Ազգային ժողովն ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0։

ԱԺ-ի հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:  Փոփոխություններով ԲՏԱ նախարարությունն առաջարկում է Ռազմարդյունաբերության կոմիտեին օժտել հիմնական 4 նոր գործառույթով, որը կնպաստի Հայաստանում ռազմական արդյունաբերության զարգացմանը։

Օրինագիծն ընդունվելուց հետո Կոմիտեի համար օրենսդրական իրավական դաշտ է ստեղծվում 4 հիմնական կարգեր մշակելու։ Դրանցից առաջինով նախատեսվում է կանոնակարգել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը։ Երկրորդ ուղղությունով կանոնակարգումները վերաբերում են փորձանմուշների արտադրությանը:

Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Չորրորդ կարգով հնարավորություն է տրվելու պետական մարմնին, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվի  մասնավոր հատվածի ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:

Տեսանյութեր

Լրահոս