
Թուրքիան ցուցադրել է իր առաջին հարվածային ռոբոտը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում հայտնի «SARSILMAZ» ընկերությունը Ստամբուում ընթացող «SAHA EXPO»-ի միջազգային պաշտպանության, օդատիեզերական արդյունաբերության տոնավաճառի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի առաջին հարվածային ռոբոտը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարբածային ռոբոտը՝ «SARBOT»-ը, որը մշակվել է 100 թուրք ինժեների կողմի այժմ համալրված է լազերային պատկերների, զենքի հայտնաբերման և հեռահարության հնարավորություններով։
Առաջադեմ տեխնոլոգիայով երկու տարբեր տեսախցիկների համակարգերով՝ «SARBOT»-ը կարող է եռաչափ սկանավորել տեղանքը և իրական ժամանակում տվյալներ փոխանցել:
«SARSILMAZ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Օներ Օզյըլմազը նշել է, որ «պաշտպանության ոլորտում ռոբոտային համակարգերի և արհեստական բանականության ինտեգրմամբ բառացիորեն նոր դարաշրջան է սկսվում։