Քրիստինե Վարդանյանի ծնունդն է. ՔՊ-ից որպես նվեր ուզում է իշխանությունից հեռացում

Ինչո՞ւ հնարավոր չէ սկզբում ֆիքսել ամբողջ սահմանագիծը, հետո զորքերը հետ քաշել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Ամբողջ գծով՝ մենակ Կիրանցում չէ, Ջերմուկում անեք սահմանազատումը, հետո Սև լճում, հետո Նախիջևանի հատվածում, հետո նոր գետնի վրա զորքերը հետ քաշեք։ Ամբողջ գիծը ֆիքսեք, հետո հետ քաշեք։ Սա կբխի մեր շահերից։ Կարո՞ղ եք անել՝ այո՛, կանե՞ք՝ ո՛չ, որովհետև ամբողջ գործընթացն իրականացնում եք Ադրբեջանի պահանջներով»,- ասաց Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հարցին, ասաց՝ կանոնակարգում արձանագրված են սահմանազատման հնարավորությունները, թե դրանցից որը կօգտագործվի, արդեն հանձնաժողովների կոնսենսուսի խնդիր է։

«Կանոնակարգը տեսականորեն հնարավոր է դարձնում, որ հատվածական սկսենք հենց, օրինակ, Ջերմուկի հատվածում։ Մյուս կողմից` սա չի նշանակում, որ այդպես էլ տեղի կունենա, նաև չի նշանակում, որ այլ կերպ տեղի կունենա։ Սահմանազատման հանձնաժողովները պետք է կոնսենսուսի գան, թե էս գործիքներն ինչ հերթականությամբ են օգտագործում»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս