![](/banners/BeFunky-design.jpg)
Համաշխարհային բանկը Թուրքիային կհատկացնի 1․9 մլրդ դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/HB.jpg)
Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Համաշխարհային բանկի հետ ստորագրել է 4 նախագծի ֆինանսավորման համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ համաձայնագրերը վերաբերում են էներգիաարդյունավետությանը, ջրհեղեղների ու երաշտի ռիսկերի կառավարմանը երկրաշարժի գոտում, տարածքի կանաչապատման ու արդյունաբերական օբյեկտների վերակառուցմանը։
Այս նախագծերի համար Համաշխարհային բանկը Թուրքիային է հատկացրել 1․9 մլրդ դոլարի ֆինանսավորում։
Նշված ծրագրերը կիրականացվեն շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության և անտառային տնտեսության ու արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունների կողմից: