«Խաղաղության պայմանագրում Ադրբեջանի զորքի հետքաշման մասին կետ կա՞». Ալեն Սիմոնյանը չի բացահայտում

Այսօր խորհրդարանում լրագրողներն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ ՀՀ իշխանությունը շարունակո՞ւմ է պնդել, որ Հայաստանի Սահմանադրություն փոխելը երկրի ներքին գործն է, բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահի տեղի չեն տա Ադրբեջանի պահանջներին, քանի որ Ադրբեջանը կրկին պահանջ է ներկայացրել Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։

«Ես նման հարցի չեմ պատրաստվում պատասխանել, որովհետև մեր դիրքորոշումն արդեն բազմիցս ասել ենք, թե հետագայում ի՞նչ կլինի, ես ինչ-որ կանխագուշակումներ անեմ, ուլտիմատումներով խոսեմ, բացառումներ անեմ… Ես ասել եմ, որ մենք, մեր իշխանության բոլոր ներկայացուցիչները դրա մասին խոսել են և մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել և դրա լուծումն ակնհայտ է։ Կարծում ենք, մեր աշխատանքն այն է, որ ոչ թե փորձենք մկաններով խաղալ, կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ որոշումներ ու լուծումներ գտնենք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողները նրանից նաև հետաքրքրվեցին՝ խաղաղության պայմանագրում ՀՀ տարածքներից  ադրբեջանական զորքի հետքաշման մասին որևէ կետ կա՞, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Ես կետերը չեմ բացահայտում, ինչը բարձրաձայն ասվել է՝ ասվել է։ Բայց տրամաբանությունն ինձ, ձեզ և բոլորին հուշում է, որ երբ խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրի մասին, դրա սկզբունքներից ելնելով՝ սահմանը վեր հանելու մասին, սա ենթադրում է, որ Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պետք է վերականգնի այդ ոչ ճիշտ բանը։

Կարդացեք նաև

Վստահ եմ, որ այդ պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք, և Ադրբեջանը հետ կքաշվի այն հատվածներից, որտեղ ինքն է առաջ, և մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս