Առաջնագիծ է բերվել քաղաքական Ծերեթելու դեսանտը. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Առաջնագիծ է բերվել քաղաքական Ծերեթելու դեսանտը

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել չհայտարարված քարոզարշավի։ Մարզերում տրված է թիվ մեկ տագնապ. առաջնագիծ են բերվել բոլոր պաչող պառավներն ու Օդնոկլասնիկում Նիկոլի հետ դրուզյա դասատուներն ու պոլիկլինիկաների սանիտարկեքը, ովքեր մարզային իշխանության «ստարտ» կնոպկայով պիտի թռնեն Նիկոլի գիրկն ու արտաբերեն շպարգալկայով տրենիրովկա արած տեքստը՝ Նիկոլի բերած երջանիկ ապագայի մասին։

Բացի մարզային պաչող դեսանտից, առաջնագիծ է բերվել նաեւ քաղաքական Ծերեթելիի ողջ արսենալը՝ «սաղ նախկիններն են մեղավոր» վնգստոցով։ Քաղաքական Ծերեթելու դեսանտիկները բոլոր հնարավոր լրատվական ծակերից նույն ժամկետնանց օրակարգն են ծամում, որից վաղուց արդեն փթած լափի հոտ է գալիս, քանզի անգամ ամենազտարյուն զոմբին այլեւս հրաժարվում է տրամադրել իր ան-IQ ուղերը՝ լվացքի համար։

Ու սա եւս դեռ ամբողջը չէ։ Առաջնագիծ են բերվել նաեւ արեւմտյան տարբեր սոցիոլոգիական կենտրոններ, ինչպես օրինակ, ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտն իր հարցումներով, ըստ որոնց՝ երկրի թիվ մեկ հեծանվորդ Փաշինյանն անմրցելի է։

Ես չգիտեմ, թե է՞ս անգամ որքան ճշգրիտ են այդ հարցումները, բայց

մի օրինակ հիշեցի. թավշյալ տեռորից հետո, 21-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ, այս կենտրոնը հրապարակում է սոցհարցում, ըստ որի՝ Հայաստանի ամենավարկանիշային եւ ամենահեղինակավոր կին գործիչը, բռնվեք չընկնեք, Լենա Նազարյանն է։

էսպիսի անասունիզմ, այս ինստիտուտն իրեն թույլ չէր տա անգամ Ռուանդայի դեպքում։

Այսպիսով, երկրի թիվ մեկ հեծանվորդը մոբիլիզացրել է իր գրպանի ողջ պարունակությունը՝ Ծերեթելու քաղաքական դեսանտն ու մարզային պաչողների խրոխտ մարտագունդը, Օդնոկլասնիկի ու Տիկտոկի՝ չստիկով կանանց եւ «դիվանի վետերանների» տղամարդկանց հայհոյագունդը, գրպանային դատարանների քաղաքական հաշվեհարդարներն ու ժողովրդավարությունը կամասուտրայի բոլոր դիրքերով բռնաբարած տարբեր արեւմտյան կառույցներն ու սրանցով պատրաստվում է հաջորդ իշխանազավթմանը։ Չնայած 26-ի ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, բայց դատելով առաջնագիծ բերված պաչող պառավների, Օդնոկլասնիկի դրուգների արտանետած շմոլ գազի պերեդոզից, չի բացառվում, որ երկրի թիվ մեկ հեծանվորդը, ի կատարումն Իլհամ Հեյդարովիչի աննահանջ պահանջի՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, սույն հանձնարարականը կատարելուն զուգահեռ, գնա նաեւ արտահերթ ընտրության։

Այլապես, առնվազն «իզվրաշչեն» է պետք լինել, եւս մի տարի ու կես հանդուրժելու Օդնոկլասնիկի կնիկների չստիկային էրոտիկան»։

Տեսանյութեր

Լրահոս