#ԿԱՐԵՎՈՐ Է. ԱՐԵՎՄՏՅԱՆ «ԴԵՍԱՆՏԸ»՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ
2024 թվականի հունիսի 24-ից 28-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գլխավորությամբ գտնվել է Միացյալ Նահանգներում։
Հատկանշական է, որ այցը կազմակերպվել է ճիշտ այն օրերին, երբ սահմանային հանձնաժողովների Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը ապրիլի 19-ին արդեն ստորագրել էին ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու Հայաստանի պարտավորությունների մասին հայտարարությունը, իսկ այցից օրեր անց (2024 հուլիսի 1-ին) սպասվում էր այդ հանձնաժողովների կանոնակարգի ստորագրումը, որը տեղի ունեցավ 2024 թվականի օգոստոսի վերջին։
Ուշագրավ է նաև, որ ԱՄՆ մեկնած ՍԴ պատվիրակության կազմում եղել են Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 4-ը, որոնցից երեքը՝ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը և Դավիթ Խաչատուրյանը հետագայում դարձել են սահմանային հանձնաժողովների կանոնակարգի Սահմանադրությանը համապատասխանությանը հաստատելու գործով զեկուցող դատավորներ, այն դեպքում, երբ ՍԴ պրակտիկայում յուրաքանչյուր գործով զեկուցող է նշանակվում միայն մեկ դատավոր, առավել ևս միջազգային պայմանագրերի քննության գործերով։
Կարևոր ժամանակահատվածում այդ խորհրդավոր այցի մասին ՍԴ կայքի մամուլի հաղորդագրությունների բաժնում (ի դեպ պատվիրակության կազմում եղել է նաև ՍԴ մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը), չափազանց ժլատ են տեղեկությունները այցի մանրամասների մասին։ Ի դեպ, պատվիրակության կազմում է եղել նաև ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը, ով 2024 թվականի սեպտեմբերի 9-ին Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ ՍԴ պատվիրակության կազմում եղել է նաև Արմենակ Մինասյանցը (ում մասին հաղորդագրության մեջ ոչ մի հիշատակում չկա), ով ժամանակին աշխատում էր
Սահմանադրական դատարանում, սակայն ներկա պահին ՍԴ պաշտոնական կայքը նրա մասին տեղեկություններ չի պարունակում։
Այդ այցի մասին Սահմանադրական դատարանի պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում այցի նպատակների, ֆինանսավորման աղբյուրների և արդյունքների մասին։
Առավել մանրամասն այս թեմային կանդրադառնամ առաջիկայում։
Մանրամասները՝ տեսանյութում