Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան

Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա այսպես է պատասխանել լրագրողի դիտարկմանն առ այն, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում առաջընթաց գրանցելու համատեքստում կարծիք է հնչում, որ տվյալ իրավիճակից ելքը կարող է լինել Հայաստանի կողմից հավելյալ զիջումները:

«Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի», – նշել է Սիմոնյանը։

Նա նաև հավելել է, որ չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։

«Նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», – ասել է Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս