ՀՀ դեսպանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ։ Այս է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցի շուրջ, որ հայ-ուրուգվայական երկկողմ ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել, ինչի ամենավառ ապացույցը Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումն է:
«Փոխնախագահ Արխիմոնը շեշտել, է, որ Ուրուգվայում միշտ առանձնահատուկ բարեկամական վերաբերմունք է եղել Հայաստանի հանդեպ և այս համատեքստում բարձր է գնահատել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը», – նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Բեատրիս Արխիմոնը պատրաստակամություն է հայտնել ներդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունն ամրապնդելու և երկկողմ համագործակցության նոր եզրեր բացահայտելու համար:
«Հանդիպման շրջանակներում դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները», – հաղորդել է ՀՀ դեսպանությունը: