Ալեն Սիմոնյանն ու Սյորեն Սյոնդերգաարդը քննարկել են հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը հարատեւ խաղաղության հասնելու հարցում:
Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին եւ երկկողմ համագործակցության այլ հարցերի: