Գագիկ Ծառուկյանն առաջիկայում կհանդիպի Երևանի ընտրողների հետ

«Գագիկ Ծառուկյանն առանցքն է մեր կուսակցության, այն հիմքն է, որի վրա կառուցվել է այն ամենն, ինչ կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն  հոգեվիճակը, որը կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն զգացմունքը, զգացողությունը  և գործնական քայլերը, որ կոչվում է «Բարգավաճ Հայաստան»։ Այն,  ինչ մատուցվում է մեր բնակիչներին, մատուցվում է, այդ հիմքերից է բխեցվում, ինչի՞ մասին է խոսքը,»,-այսպիսի պատասխան տվեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում քարոզարշավին:

Պարոն Ուրիխանյանին  խնդրեցինք  հստակեցնել՝ պարոն Ծառուկյանն ի վերջո մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրությունների  քարոզարշավին, թե՞ ոչ։  «Եթե դուք նկատի ունեք կոնկրետ իր հանդիպումներն ընտրողների հետ, դուք դրան էլ ականատես կլինեք: Բայց  էնպես չի, որ ինքը չի մասնակցում: Ամեն Աստծո օր ինքը տեղեկանում է  այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր քարոզարշավում»,- վստահեցրեց  Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: Ընտրություններին մասնակցում է  վեց կուսակցություն՝  ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿԿ-ը, ՀՅԴ-ն,  «Առաքելությունը»,   և   «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս