Բաժիններ՝

Լիբանանի բանակը հայտարարել է Իսրայելի հարձակումը հետ մղելու պատրաստակամության մասին

Լիբանանի զինված ուժերը գտնվում են Իսրայելի հետ հարավային սահմաններին և պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում հետ մղել իսրայելական ագրեսիան: Այս մասին հաղորդվում է Լիբանանի բանակի հայտարարության մեջ։

«Մեր ուժերը տեղակայված են մեր հայրենիքի ողջ տարածքում, ներառյալ հարավային սահմանները: Մենք պատրաստ ենք մեր հողը պաշտպանել մեր հնարավորությունների սահմաններում», – բանակի հայտարարությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լիբանանի բանակի հրամանատարությունը նաև հույս է հայտնել, որ հրադադարի շուրջ դիվանագիտական ​​բանակցությունների արդյունքները դրական կլինեն։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։

Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս