Բաժիններ՝

Մենք խնդիրներ ունեինք բոլոր առումներով. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ֆրանսիական «Լիլից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում:

«Ծանր է գնահատել մի խաղ, որը բավականին անհաջող էր մեզ համար: Մենք խնդիրներ ունեինք բոլոր առումներով: Դանդաղ էինք աշխատում գնդակով, ծանր էինք մոտենում մրցակցի տուգանայինին, մտահղացումներն էլ քիչ էին: Չի կարելի խուճապի մատնվել, հարկավոր է հանգստություն պահպանել: «Լիլը» զարմացրեց, այդ թիմը լավ էր վերահսկում գնդակը և գերմոտիվացված էր:

Այսօրվա խաղի քննադատությունը տեղին է, մենք պետք է ընդունենք այն: Միգուցե այս պարտությունը շրջադարձային կետ լինի մեզ համար»,- 65-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» երկրորդ տուրից հետո վաստակել է 3 միավոր և 17-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս