1 միլիարդով պադավատներ եք գնել, բայց հիմա 1 միլիարդ պարտք եք վերցնում. Արթուր Խաչատրյան

Գյումրիում դեռևս 16 թվականից սկսած լայնածավալ բարեկարգման աշխատանքները պետք է շարունակվեն, Գյումրու վրայից պետք է դուրս գա «աղետի գոտի» պիտակը։ Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա, սակայն, շեշտեց, որ կառավարությունը դրա համար պետք է 1 մլրդ դրամ պարտք է վերցնի. «Եթե չկա, իհարկե, պետք է վերցնել, բայց այս տարի հուլիսի 11-ին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել:

Այսինքն, այս քաղաքական ուժը, որը պադավատապետության դեմ էր, բողոքում էր, մեքենաների, պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի:

Միգուցե ճիշտ կլիներ այն 1 մլրդը, որը պադավատների վրա եք մսխել, ուղղվեր Գյումրիի վրա և այդ ծրագիրն ավելի լայնամասշտաբ լիներ»։

Տեսանյութեր

Լրահոս