ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հայ մարտիկների և նրանց օգնության հասած նավաստիների հիշատակին։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ 

«Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք մատուցեց Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկներին և իրենց ժառանգներին, ինչպես նաև ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիներին, ովքեր նրանց օգնության են հասել և փրկել ցեղասպանությունից։ Հիշում ենք հայ և ֆրանսիացի այս հերոսներին», – նշված է դեսպանության հրապարակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30