#ՀԻՄԱ․ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԵՒ ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ #ՈՒՂԻՂ

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) լսումները:

Նախորդ դատական նիստում քննարկվեց «Իմնեմնիմի» փոդքասթը վարելու թույլտվություն տալու հարցը: Դատարանը միջնորդությունը մերժեց:

Այսօրվա դատական նիստով սկսվեցին հիմնական դատալսումները: Առաջինը հանդես եկան հանրային մեղադրողները: Վերջիններս ներկայացրեցին մեղադրանքի բովանդակությունը:

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներն անազատության մեջ էին մարտի 22-ից, այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքասթում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։

Կարդացեք նաև

Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք նաև, որ նշված թողարկման հաջորդ օրը՝ առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս