Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում։

Տոկաևն իր շնորհավորական հեռագրում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն, հաստատել է իր հավատարմությունը հայ-ղազախական հարաբերությունների համակողմանի ամրապնդմանը։ Նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի ղեկավարին պետական ​​պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց։

Տեսանյութեր

Լրահոս