«Զուլու»-ն կփակի Կաննի փառատոնը
Այս տարի Կաննի կինոփառատոնը կփակվի ֆրանսիացի ռեժիսոր Ժերոմ Սալի «Զուլու» թրիլերով:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Երկու ոստիկան (Օրլանդո Բլում և Ֆորեստ Ուիտակեր) հետաքննում են հայտնի մարզիկի 18-ամյա դստեր սպանությունը: Սակայն գործն իրավապահների սպասածից ավելի է բարդանում:
Կաննի միջազգային կինոփառատոնը կանցկացվի մայիսի 15-ից 26-ը: Փառատոնը կբացի Ֆրենսիս Սկոտ Ֆիցջերալդի «Մեծ Գետսբի» վեպի էկրանավորումը: Ֆիլմի ռեժիսորը Բազ Լուրմանն է, գլխավոր դերերում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուայերը, Քերի Մալիգանը: Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագիրը կհրապարակվի ապրիլի 18-ին: