Եթե Երևանի ավագանու ընտրացուցակը գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կնսեմացվե՞ր նրա հաղթանակը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Երևանի ավագանու ընտրացուցակը պետք է գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը ոչ միայն շարժման, այլև ժողովրդի համար կարևոր կլիներ: Հարցին, թե ՀՅԴ-ն չի՞ առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ գլխավորելու ցուցակը, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե առաջարկել ենք: Մենք առաջարկել ենք ձևավորել դաշինքը, բայց հետո՝ թե «ով պետք է լինի առաջին տեղում» խնդիրները դարձան կարևոր և դաշինքը չստացվեց:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայներ գլխավորել ցուցակը, համաձայնության հասնելը հեշտ կլիներ: Բայց դրանով, չգիտես ինչու, մտածում էին, որ նսեմացվում է նրա հաղթանակը նախագահական ընտրություններում»:

Այնուամենայնիվ, Արմեն Ռուստամյանի հավաստմամբ, ինքը չի կարծում, թե ցուցակը գլխավորելու հանգամանքը կարող էր նսեմացուցիչ լինել:

168.am-ի հարցին, թե ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի միջև հավանական բանակցությունները հնարավո՞ր են, Ա. Ռուստամյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Կա հնարավորություն հստակ ձևակերպել երկու-երեք խնդիրները, որ մենք դրել ենք, կամ չպահանջել հենց այս տարվա մեջ անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որը սահմանադրական խնդիրներ է առաջացնում: Մեր պահանջը հետևյալն է՝ երկու տարվա մեջ փոխել սահմանադրությունը, անցնել խորհրդանական համակարգի, նոր ընտրակարգով դա իրականցնել ու ընդդիմությանը տրամադրել իշխանություններին վերահսկելու լծակներ: Հիմա կարելի է այս առաջարկները նորից վերականգնել»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ կուսակցության հետ ՀՅԴ-ի համագործակցության մասին 168.am-ի հացրին, ապա Ա. Ռուստամյանն ասաց, թե իրենք պատրաստ են համագործակցել նորաստեղծ կուսակցության հետ նաև ավագանու ընտրություններից հետո՝ հետընտրական դաշինքի շրջանակներում:

Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը հայտարարութուն էր արել հետընտրական կոալիցիայի վերաբերյալ, ինչը կարող է հիմք հանդիսանալ «նախընտրական չհաջողված դաշինքն ի կատար ածել հետընտրական դաշինքի շնորհիվ»:

Տեսանյութեր

Լրահոս