ՀՀ-ն կունենա մոդուլյար ատոմակայան, որը շրջակա երկրների կողմից չգնահատվի, որպես սպառնալիք․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է։ Այդ մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե այս հարցում ռազմավարական որոշում է կայացվել։

«Որոշել ենք, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Ամենակարևոր պատճառը, որ որոշել ենք այդպես վարվել․ մասնագետները բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե Աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում»,- նշում է Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս պահին մի խնդիր կա․ աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Սակայն Երևանի համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ։ Հայաստանը պետք է ունենա մոդուլյար ատոմակայան, որը և՛ ՀՀ-ի, և՛ հարևան երկրների համար չգնահատվի որպես սպառնալիք։

Տեսանյութեր

Լրահոս