Բաժիններ՝

Նույն բիրտ ուժը կիրառվեց 9 տարի առաջ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ 9 տարի առաջ այս օրը Հայաստանի քաղաքական դաշտում քննարկվող յուրաքանչյուր թեմա բացվում ու փակվում էր Բաղրամյան պողոտայի մասին հիշատակումով:

2003թ. նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներն այդ շրջանում խմբվել էին ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի շուրջ և պայքարում էին իրենց տված քվեի համար:

2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց առաջին բիրտ ուժը «կոլցո օպերացիայի» միջոցով: Արդյունքում ծեծի ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ ու ընդդիմության գործիչներ:

Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նախկին ընդդիմադիրներից քչերն են մնացել հարթակում: Մասնավորապես ոստիկանական էլեկտրաշոկի հարվածից իր «ռադիկուլիտը» բուժած Արտաշես Գեղամյանն այսօր նույն Քոչարյան-Սարգսյան «հանցավոր զույգի» ներկայացուցչի գլխավորած (ՀՀԿ) ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է դարձել, Ստեփան Զաքարյանը Հանրային հեռուստաընկերությունում է աշխատում, Գեղամ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահն է և այսպես շարունակ:

Իսկ ՀՀ քաղաքացին էլի կռիվ է տալիս իր քվեի համար, էլի ծեծվում նույն Բաղրամյան պողոտայում: Շատերն էլ այդ դեպքից հետո պարզապես լքեցին մեր երկիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս