Բաժիններ՝

Ոստիկանը լիցքավորված ատրճանակը մոռացել է խաղատան զուգարանում

Դավիթ Առաքելյանը մեղադրվում է  2009թ. օգոստոսի 22-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղում «Միլան» խաղասրահում գտնվելու ժամանակ ոստիկան Արամ Հովհաննիսյանին ամրակցված ատրճանակը  փամփուշտներով  ապօրինաբար ձեռք բերելու և պահելու մեջ: Նշենք, որ  Առաքելյանը ունի ևս մեկ  չմարված դատվածությունը:

Պարզվում է, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի ոստիկան Արամ Հովհաննիսյանը ատրճանակը՝ փամփուշտներով լիցքավորված  պահունակի հետ միասին թողել է կամ մոռացել  խաղատան զուգարանում, ինչն էլ Դ.Առաքելյանը վերցրել է  և պահել է իր բնակարանի խորդանոցում:

Դավիթ Առաքելյանը մեղադրվում  է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Փաստինֆո»

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս