Բաժիններ՝

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ ճանապարհահատվածում

Սեպտեմբերի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ ճանապարհահատվածում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս