Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։

«Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն տարվել են և զրկվել իրենց իրավունքներից: Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն»,-այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականից օգոստոսի 30-ը սահմանված է որպես Բռնի անհետացումների զոհերի օր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031