Մարտի 1-ը` քաղաքական պոպուլիզմի առարկա՞ (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացրած Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը` ասաց, որ Մարտի 1-ը մեծ խնդիր է, որն ավելի լավ է՝ եղած չլիներ:
«Մենք կամ պետք է այլ որոշում կայացնենք` ո’չ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու: Եթե այդ ժամանակլավոր հանձնաժողովը որոշում ենք ստեղծել ինչ-որ ուժերի, ինչ-որ անձանց, ինչ-որ խնդիրների ամբիցիաները բավարարելու համար, կամ ուղղակի` որպես հոգու պարտք, ես կարծում եմ` ազնիվ չենք վարվում այն 10 զոհերի հարազատների կամ վիրավորների նկատմամբ, որոնք կան»,- նշեց Մ. Եսայանը:
Պատգամավորի խոսքով` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ի՞նչ կարող է անել, և եթե նույնիսկ իրենք մեծ ջանք գործադրեն, որ դա չդառնա շոու, միևնույն է` այն դառնալու է շոու, միևնույնն է` լրատվամիջոցները լուսաբանելու են այն:
«Եվ միևնույն է՝ մենք հասնելու ենք ոչ մի տեղ»,- ասաց Մ. Եսայանը` հավելելով, որ շատ քաղաքական ուժեր փորձելու են զբաղվելու պոպուլիզմով, ամեն մեկը փորձելու է իր կաշին փրկել: