Բաժիններ՝

«Երևանը» հաղթեց Թուրքիայի չեմպիոնին Ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երեւանը» Մանչեսթերում անցկացված Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի D խմբի վերջին խաղում մրցեց Թուրքիայի չեմպիոն «Շիշլիի» հետ եւ կամային հաղթանակի հասավ 4։1 հաշվով։

Հայկական թիմից գոլերը խփեցին Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը եւ Գարեգին Մաշումյանը:

«Երեւանը» 6 միավորով հավասարվեց առաջատար՝ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդին», որին պարտվել էր 4։6 հաշվով: Որակավորման հաջորդ փուլ դուրս եկավ հոլանդական թիմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031