Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Կարևորվել է խորհրդարանական համագործակցության խորացումը:Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս