Ասում են՝ Պուտինի հետ է հանդիպելու. ԲՀԿ պատգամավոր
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցը քննարկվում էր նաև ԱԺ միջանցքներում:
168.аm-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դժվարանում եմ պատասխանել: Ասում են՝ Պուտինի հետ է հանդիպելու: Ինֆորմացիայի պակաս կա: Եթե քաղաքական այց է՝ ես չգիտեմ, թե քաղաքական ինչո՞վ պիտի պայմանավորված լիներ»:
Մեր դիտարկմանը, թե իր կուսակիցների շրջանում նշվում է, որ Ր.Հովհաննիսյանը գնացել է ՌԴ նախագահ Պուտինից «հաղթանակ բերելու», Ս. Մարգարյանը պատասխանեց. «Լուրջ չեմ համարում»: