Բաժիններ՝

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելել է ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ

Օգոստոսի 3-14-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ:

Այցերի շրջանակում պատվիրակությունը Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ակադեմիական ղեկավար, դոկտոր Ստան Անտոնի հետ այցելել է Ֆորտ Մուրում գտնվող ԱՄՆ բանակի մարտական հմտությունների ուսուցման ու գերազանցության կենտրոն և Ֆորտ Լևենվորթի՝ ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային քոլեջ։

Այցերի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և հետևել դաշտային վարժանքներին:

Ամերիկյան գործընկերների հետ ծավալած քննարկումների ընթացքում արծարծվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, քննարկվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական գործընթացի հետագա կատարելագործման ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս