Թուրքիան և Մեծ Բրիտանիան նպատակադրված են առևտրի ծավալները հասցնել 30 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը տեսակոնֆերանս է անցկացրել Մեծ Բրիտանիայի առևտրի խորհրդի նախագահի, բիզնեսի և առևտրի հարցերով նորանշանակ պետնախարար Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեսակոնֆերանսի շրջանակներում քննարկվել է առևտրի ծավալների ավելացումը, ներդրումները և համագործակցության ամրապնդումը։

Երկու երկրների միջև առևտրի ծավալը 2024-ի դրությամբ կազմում է 20 մլրդ դոլար։ Կողմերը նպատակադրված են ավելացնել այն՝ հասցնելով 30 մլրդ դոլարի։ Կարևորվել է նաև վերականգնվող էներգիայի և տրանսպորտային նախագծերում երկու երկրների ֆինանսական համագործակցությունը։

Անդրադարձ է կատարվել Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների գործընթացին և պայմանավորվել են բանակցությունները սկսկել Անկարայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031