Բաժիններ՝

Նախնական տվյալներով Իրանում երկրաշարժից զոհվել է 3 մարդ. կան ավերածություններ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բուշեհրի նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է երեք մարդ:

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Շոմբե քաղաքը, որի վրա են թափվել մոտակա լեռան բեկորները: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Երկրաշարժի գոտի է մեկնել փրկարարական 5 թիմ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 20 մարդուց, և փրկարարական երկու ուղղաթիռ: Երկրաշարժի գոտում կան ավերված շինությունները, տուժած քաղաքների միջև կտրվել է հեռախոսակապը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930