Իրանում ուժգին երկրաշարժ է գրանցվել (լրացված)
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Բուշեհր նահանգի Կակի քաղաքի մոտ գրանցվել է ուժգին երկրաշարժ: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 բալ՝ Ռիխտերի սանդղակով (իրանական Mehr լրատվական գործակալության տվյալներով՝ 6.3 մագնիտուդ):
Էպիկենտրոնը գտնվել է Բուշեհր քաղաքից 91 կիլոմետր դեպի հարավ-արևելք: Այն գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16.22-ին: Ավելի ուշ գրանցվել է ևս մի քանի ստորերկրյա ցնցում, որոնց ուժգնությունը կազմել է ավելի քան 5 բալ: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին դեռ ոչինչ չի ասվում:
Հիշեցնենք, որ Բուշեհրում է գտնվում Իրանի առաջին ատոմակայանը: