Բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև վստահելի գործընկերությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Բելգիայի ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի առթիվ:

«Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բելգիայի ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի առթիվ: Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև վստահելի գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ կապերն ավելի ամուր դարձնելու ընդհանուր տեսլականի վրա», – ասվում է հրապարակման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս