Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի վերակառուցման համաձայնագիր

Բրյուսելը և Կիևն ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վերակառուցման՝ 150 միլիոն եվրոյի համաձայնագիր։ Այս մասին հաղորդել է Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Այսօր Բելգիան և Ուկրաինան ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ նշելով Բելգիայի վերակառուցման ծրագրի մեկնարկը», – արտաքին քաղաքական գերատեսչությունը գրել է X սոցիալական ցանցում։

Համաձայնագրի ստորագրմանը ներկա են եղել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն, Զարգացման համագործակցության նախարար Կարոլին Ժնեն և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։

Մայիսի 28-ին Բելգիան և Ուկրաինան Բրյուսելում ստորագրել են 10 տարվա անվտանգության համաձայնագիր, որը նախատեսում է մինչև 1 միլիարդ եվրոյի ռազմական մատակարարումներ 2024 թվականին և 30 բելգիական հին F-16 ինքնաթիռների փոխանցում Կիևին մինչև 2028 թվականը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստման ջանքերի ակտիվացում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031