Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա
Շիրակի մարզի Ոսկեհասկ բնակավայրում հուլիսի 16-ին շունը հարձակվել է քաղաքացիների վրա։ Շան հարձակումից տուժած 5 անձ՝ այդ թվում նաև 5-ամյա երեխա, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, տուժածներից 4-ը տարբեր վնասվածքներով այս պահին ամբուլատոր բուժում է ստանում, իսկ 5-ամյա երեխան` դեմքի բազմակի պատառոտված վերքերով, տեղափոխվել է Երևան՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»։