Բաժիններ՝

Թուրքիայում պահանջում են երկրից վտարել թուրք լրագրողներին «հայեր» և «գարշելիներ» անվանած ադրբեջանցի դիվանագետին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում սկանդալ է առաջացել Radikal թերթի ու Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան միջև: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: Սկանդալի պատճառ է հանդիսացել այն, որ Radikal թերթն Անկարայում կազմակերպել է երաժշտական փառատոն, որում «Սարը գելին» երգը ներկայացրել է որպես հայկական:

Անկարայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Էլսեվյար Սալմանովն իր վրդովմունքն է հայտնել այդ կապակցությամբ և թերթի աշխատակիցներին անվանել է «հայեր» և «գարշելիներ»: Դրա հետ կապված՝ Radikal-ի հրապարակախոս Դենիզ Զեյրեքն իր հոդվածում Սալմանովին մեղադրել է դիվանագիտական էթիկան խախտելու և ազգային ատելություն հրահրելու մեջ:

Իր հոդվածում Զեյրեքն ընդգծում է, որ արդեն իսկ դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին ու Անկարայում Ադրբեջանի դեսպանին: Հրապարակախոսի խոսքերով՝ եթե նման բան տեղի ունենար եվրոպական ցանկացած երկրում, ապա տվյալ դիվանագետին անմիջապես կհայտարարեին persona non grata (անցանկալի անձ): Հրապարակախոսը Թուրքիայի ԱԳՆ-ից պահանջում է գնահատական տալ ադրբեջանցի դիվանագետի գործողություններին և նրան վտարել երկրից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ժխտում են «Սարը գելին» երգի («Դեղին հարս» կամ «Նորահարս» և անգամ «Սարի Հարս») հայկական ծագումը և շեշտում են դրա ադրբեջանական կամ թուրքական ծագում ունենալը: Սակայն հակական կողմը պնդում է, որ երգը թուրքերի կողմից գողացվել ու թրքացվել է:

Ի դեպ, 2009 թվականին Թուրքիայի կրթության նախարարության հրահանգով թուրքական դպրոցներում ցուցադրվեց «Սարը գելին-Հայկական հարցի ներքին երեսը» խորագրով հակահայկական և Հայոց ցեղասպանությունը ժխտող ֆիլմը: Սակայն դա առաջացրեց աշակերտների ծնողների բողոքը, քանի որ ֆիլմում կային այնպիսի դրվագներ (դիակների, կտրված գլուխների տեսարաններ), որոնք բացասական ազդեցություն էին թողնում դպրոցականների հոգեկան աշխարհի վրա:

Բացի այդ, ֆիլմում առկա էր «Հայաստանի դպրոցներում նկարահանված» երդման արարողության մի կեղծ տեսարան, որի ընթացքում հայ աշակերտները, իբրև թե, երդվում են վրեժխնդիր լինել թուրքերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930