Հրապարակվել է ռուսական հեռանկարային ինքնագնաց հրանոթի լուսանկարը
                                    Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ ռուսական «Կամազ» ընկերությունը հրապարակել է մշակման փուլում գտնվող 152 միլիմետր տրամաչափի հեռանակարային ինքնագնաց հրանոթի 3D պատկերը: Այդ հրանոթի տեղակայման համար ընտրվել է մեծ բեռնունակություն ունեցող КамАЗ-6560-ը:
Ինքնագնաց հրանոթի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ: Հնարավոր է՝ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ: Հրանոթը ունակ կլինի այնպիսի հաշվարկով հաջորդական կրակոցներ իրականացնելու, որ արկերը գրեթե միաժամանակ հասնեն թիրախին:
 
 
 
 
                                    

                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    